Մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից մեզ կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը
Հույս ունենք, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից մեզ կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին. «Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը եւ արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Մենք կատարել ենք այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը եւ հույս ունենք, որ դրանք ընս արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից»,-հայտարարեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ 2017-2020 թվականների համար Հայաստանին ԵՄ օժանդակության ծավալը կկազմի շուրջ 170 մլն եվրո. «Փաստաթուղթն արդեն հաստատված է»:

















































