Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան գերմանական ավտոմեքենան փոխարինել է ճապոնականով
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Թանանյանի հայտարարագիրը բավականին սեղմ է: Նա հայտարարագրել է միայն 350 հազար դրամ դրամական միջոցներ եւ 10 միլիոն 922 հազար դրամ եկամուտներ: Եկամուտների համար աղբյուր են ծառայել 8 միլիոն 310 հազար դրամ ու 624 հազար դրամ աշխատավարձերն ու 1 միլիոն 987 հազար դրամ կենսաթոշակը:
Կինը՝ Սուսաննա Հովակիմյանը, տարբերություն ամուսնու՝ նախորդ տարի որոշել է վաճառել իր հին ավտոմեքենան, փոխարինելով այն մեկ այլ մակնիշի մեքենայով: Մասնավորապես, նա 1 միլիոն դրամով վաճառել է իր «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենան եւ 4 հազար 500 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «HONDA CR–V 2.4 I» մակնիշի մեքենա:
Դրամական միջոցներն ըստ հայտարարագրի՝ տարվա սկզբին կազմել են 1,5 միլիոն դրամ, սակայն տարեվերջին նա այլեւս դրամական միջոցներ չի ունեցել: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 380 հազար դրամ, որից մեկ միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 380 հազար դրամն էլ իր աշխատավարձը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի