Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ) Ես չեմ մեղադրում թիմակիցներիս Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն Միջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի

Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան
Մամուլ

30–62՝ բարձր աշխատավարձ ստանալու լավագույն տարիքը. ուսումնասիրություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը: ՊԵԿ վարչական ռեգիստրի ներդրման արդյունքում ապահովվել է ամսական կտրվածքով վիճակագրական միավորների ամբողջական ընդգրկվածություն՝ ներառելով մեկ եւ ավելի վարձու աշխատող ունեցող բոլոր կազմակերպություններին՝ կազմակերպաիրավական ձեւից անկախ:

Միջին ամսական աշխատավարձի ստորեւ ներկայացվող ցուցանիշները հաշվարկվել են մոտ 37 հազար կազմակերպությունների ավելի քան 500 հազար վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա: Մինչ տեղեկատվական աղբյուրի այս փոփոխությունը, ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4500 խոշոր եւ միջին կազմակերպությունների շուրջ 370 հազար վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա:

Այս տարվա հունվարին աշխատողների թվաքանակն ու միջին ամսական անվանական աշխատավարձը ուղիղ կապ են ունեցել կազմակերպությունների տեսակների հետ: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 36 հազար 493 կազմակերպություն, որտեղ աշխատում է 509 հազար 549 մարդ: Եվ որն ամենահետաքրքիրն է, ամենից շատ աշխատավարձ ստացել են մեծ անձնակազմ ունեցող կազմակերպության աշխատակիցները:

Մասնավորապես, գրանցվել է 1–9 աշխատող ունեցող 28 հազար 749 ընկերություն, որտեղ աշխատում է 76 հազար 695 մարդ: Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 98 հազար 705 դրամ: 50–249 աշխատող ունեցող թվով 1497 ընկերություն կա, որտեղ աշխատում է ավելի քան 137 հազար քաղաքացի, նրանք միջինում վաստակում են 165 հազար 638 դրամ: Իսկ 250–ից ավելի աշխատող ունեցող 222 կազմակերպությունում աշխատում է 167 հազար 294 մարդ, ովքեր ամսական ստանում են մոտավորապես 223 հազար 445 դրամ: Ստացվում է, որ որքան ընկերությունը մեծ է, այնքան ավելի շատ գումար է այն վճարում իր աշխատակիցներին:

Կազմակերպությունների՝ պետական եւ ոչ պետական հատվածների տարանջատման դեպքում էլ, տեսնում ենք, որ պետական աշխատանք առաջարկող կազմակերպությունները 4090 են, իսկ ոչ պետական՝ 32 հազար 403: Առաջինում ընդհանուր առմամբ աշխատում են 198 հազար 200 քաղաքացի, իսկ երկրորդում՝ 311 հազար 349: Եվ համեմատության մեջ դնելով երկու հատվածների աշխատակիցներին վճարվող միջին անվանական աշխատավարձը, նկատում ենք, որ ոչ պետական հատվածում մարդիկ ավելի շատ են վաստակում:

Օրինակ, պետական մի կազմակերպություն, որն ունի 50–249 աշխատող, իր աշխատակիցներին վճարում է միջինում 126 հազար 434 դրամ, այն դեպքում, երբ նույն թվով աշխատողներ ունեցող մասնավոր ընկերությունները կարող են վճարել ամսական մինչեւ 206 հազար դրամ աշխատավարձ:

Ուսումնասիրության մեկ այլ դիտարկում էլ մտահոգվելու տեղիք է տալիս: Բանն այն է, որ այս տարի հունվարին գրանցված ցուցանիշների համաձայն՝ կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Տղամարդիկ միջինում վաստակում են 202 հազար դրամ, իսկ կանայք՝ 132 հազար դրամ:

Մեկ այլ դիտարկման համաձայն էլ՝ ավելի շատ են վաստակում 30–62 տարեկան մարդիկ: Օրինակ՝ 50 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունը 15–29 տարեկաններին միջինում վճարում է 173 հազար դրամ աշխատավարձ, 30–62 տարեկաններին՝ 208 հազար դրամ, իսկ 63 տարեկանից բարձր անձանց՝ 163 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում