Ֆաբիո Կապելոն ավարտեց մարզչական կարիերան
Իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին։ Օրեր առաջ 71-ամյա մասնագետը հեռացվել էր չինական «Ցզյանսու Սունին» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017-ի ամառվանից։
«Արդեն ասել եմ, որ չեմ գլխավորի Իտալիայի հավաքականը։ «Ցզյանսու Սունինն» իմ վերջին աշխատատեղն է։ Արել եմ այն ամենը, ինչ ցանկացել եմ։ Ես երջանիկ եմ ու գոհ եմ իմ կարիերայից։ Այժմ ուրախ եմ մեկնաբանի աշխատանք կատարել հեռուստատեսությունում»,- Ֆաբիո Կապելոյի խոսքը մեջբերում է Radio Rai-ը։
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Կապելոն գլխավորել է իտալական «Միլանը», «Ռոման», «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալը» եւ Ռուսաստանի ու Անգլիայի ազգային հավաքականները։ «Ցզյանսու Սունինից» բացի, նա մյուս բոլոր ակումբների հետ դարձել է երկրի չեմպիոն։
16 մրցաշրջաններում իտալացին ազգային առաջնություններում նվաճել է 7 չեմպիոնական տիտղոս, ինչպես նաեւ հաղթել Չեմպիոնների լիգայում։
2015 թվականին Ֆաբիո Կապելոն Երեւանի «Բանանցի» հրավերով եղել էր նաեւ Հայաստանում։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից