Grenke Сhess Сlassic․ Կարուանան միանձնյա առաջատար դարձավ Լեւոն Արոնյանի հետ պարտիայից առաջ
Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 7-ին անցկացվեց 7-րդ տուրը։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 40-րդ քայլում ոչ ոքի խաղաց ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ։
ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւ ֆիգուրներով ուժեղ գտնվեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչից եւ, վաստակելով 4.5 միավոր, Նիկիտա Վիտյուգովի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Արոնյանն ունի 4 միավոր եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: Ապրիլի 8-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:
Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Նա ունի 3.5 միավոր եւ Կարլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5:0.5
Հոու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 4.5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4-ական, Բլյուբաում՝ 3.5, Անանդ, Նայդիչ՝ 3-ական, Յիֆան, Մեյեր՝ 2-ական:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից