Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականներին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են գլխավոր խորհրդական Էռնեստ Ներսիսյանը, խորհրդականներ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































