Հայկական արծիվներ թիմի շախմատիստները մեկնել են Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու PRO Chess լիգայի եզրափակչին
Հայ շախմատիստներից կազմված «Armenian eagles» թիմն ավելի վաղ դարձել էր համաշխարհային chess.com կայքի նախաձեռնությամբ համացանցի միջոցով իրականացվող PRO Chess լիգայի Արևելյան ենթախմբի եզրափակչի հաղթող։
Այմժ նրանք մեկնել են Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու եզրափակչին, հայտնում է «Chess.am»-ը:
Եզրափակչին մասնակցելու համար ԱՄՆ են ժամանել հաղթող 4 թիմերն իրենց երկրպագուներով։
Կազմերն այսպիսին են՝
Չենգդու Պանդաներ /խաղաղօվկիանոսյան ենթամաս/
Վան Հու
Նի Հուա
Խու Խիանգյու
Չու Ռուոտոնգ
Սենթ Լուիսի Arch bishops /ատլանտյան ենթամաս/
Ֆորեսթ Չեն
Վարուժան Հակոբյան
Յարոսլավ Ժերեբուխ
Դարիուս Սվիերց
Լյուբլյանայի կրիաները /կենտրոնական ենթամաս/
Լուկա Լենիք
Լուհա Շկուհալա
Դուսկո Պավասովի
Յուրե Բորիսեկ
Արևելյան հատվածից մեր հայրենակիցները՝ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արտակ Մանուկյանն արդեն Սան Ֆրանցիսկոյում են։
Chess.com-ի հետ հարցազրույցում Արտակը բացահայտել է իր հաջողակ սովորությունը. յուրաքանչյուր խաղից առաջ նա չատում գրում է՝ «Հաջողություն բոլորին, հատկապես՝ մեզ»։
Եզրափակչի խաղերն անցկացվելու են ապրիլի 7-ին և 8-ին։
Մրցաշարն անցկացվելու է յուրահատուկ ձևաչափով՝ ի տարբերություն այլ մրցաշարերի, պրո չեսս լիգայում երկրպագուները կարող են բարձրաձայն ոգևորել իրենց ֆավորիտներին։
Խաղացողները կրելու են ձայնամեկուսիչ ականջակալներ, խաղը բարձրաձայն մեկնաբանվելու է դահլիճում, ինչպես նաև՝ հեռարձակվելու է chess.com-ի պաշտոնական հեռուստաալիքով։


















































Հայկական արծիվները PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողն են
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից