Հայ հասարակությունում կա կոնսենսուս արտաքին քաղաքականության վերաբերյալ. Սերժ Սարգսյան
Հայաստանը կկարողանա օգտագործել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու այլ հնարավորություններն ապագայում, երբ թուրքական ղեկավարությունը կհասունանա: Այս մասին էմիրատների Gulf Daily News պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված էր չորս հիմնական կետերի վրա՝ լինել ակտիվ, լինել ներգրավված, լինել հետեւողական եւ ապահովել ուժեղ ներկայությունն այնտեղ, որտեղ դա պահանջում են երկրի շահերը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա նախագահը նշեց, որ «ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց արդեն մոլորության մեջ է իր նավթային փողերի պատճառով եւ շարունակում է պահպանել մաքսիմալիստական տեսակետները հակամարտության կարգավորման հարցում»:
«Մեր ջանքերը վտանգված էին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով, 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցած բռնկմամբ եւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմով», - ասել է նախագահը:
Նշելով, որ հայ հասարակության մեջ կա կոնսենսուս արտաքին քաղաքականության վերաբերյալ, նախագահը ասաց, որ Հայաստանը որոշել էր միանալ Եվրասիական միությանը եւ միեւնույն ժամանակ համաձայնագիր կնքեց ԵՄ-ի հետ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի