Մեր հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն է. Սարգսյան
Հայկական շուկան այլեւս 3 միլիոն չի կազմում, դա Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկա է: Այս մասին էմիրատների Gulf Daily News պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ իր նախագահության սկիզբը կապված էր տնտեսության համար դժվար ժամանակահատվածի հետ: «Նախ, մենք ցանկանում էինէ խթանել տնտեսության արտահանմանն ուղղված ոլորտները: Որպեսզի դա իրականություն դառնա, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման եւ մասնավոր հատվածի հետ երկխոսության ակտիվացման առումով: Ամենակարեւորը, եւ դա է վերջին տասնամյակի ընթացքում մեր հիմնական գաղափարը, գիտելիքների վրա հիմնված տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, այդ թվում նաեւ՝ ՏՏ ոլորտի»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով, մեկ շնչի հաշվով Հայաստանի ՀՆԱ-ն համեմատելի է մեր հարեւաններից յուրաքանչյուրի հետ, «մեր մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, եւ մեր ժողովրդի բարգավաճումն օրեցօր աճում է»: Նախագահը հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում գնաճը մոտ 2 տոկոս է կազմել: «Որպես փոքր երկիր՝ մենք ունենք մեր երկիր ժամանած յուրաքանչյուր ներդրողի հետ առանձին աշխատելու առավելությունը: Մենք ներդրողներին արտոնություններ եւ հարկային արտոնություններ ենք ընձեռում, երբ նրանց ձեռնարկությունները սկսում են նածկինում չարտադրված նոր ապրանքներ արտադրել: Հայաստանում բոլոր ներդրումներն անվտանգ են եւ պաշտպանված»,- հայտարարել է նա:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ դիրքում է գտնվում տարածաշրջանում, այդ թվում նաեւ՝ ԱՄԷ-ից ներդրողների համար: «Մենք ձեր շուկա լավագույն գյուղատնտեսական մթերքներն արտահանելու հնարավորություն ունենք՝ միս, բանջարեղեն եւ այլ ապրանքներ», - վստահեցրել է նախագահը:
Բացի այդ, Հայաստանը մեծ զբոսաշրջային ներուժ ունի: «ԱՄԷ քաղաքացիների համար վիզա չի գործում, եւ լեզվի խնդիրը հեշտությամբ լուծվում է: Երկիրը հարուստ պատմական եւ մշակութային ժառանգություն ունի, ինչպես նաեւ մեղմ կլիմա ամբողջ տարի: Մենք արդեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ենք ստեղծել, եւ զբոսաշրջիկների համար բազմաթիվ հնարավորություններ կան այն վայելելու, ամեն ինչ հասանելի է: Եւ՛ Երեւանը, եւ՛ Հայաստանն ընդհանուր առմամբ միանգամայն անվտանգ են», - հավելել է նա:
Նշենք, որ նախագահի հարցազրույցը հրապարակվել է Հայաստանին նվիրված հատուկ համարում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է