Վերեւից հանձնարարել են՝ սպասեք, դեռ իրավական ընթացք մի տվեք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ստուգումներ են իրականացրել տարբեր մարմիններում եւ խախտումներ են հայտնաբերել, դեռեւս չեն պատրաստվում գործերին իրավական ընթացք տալ:
Նախարարներին հանձնարարել են սպասել մինչեւ ապրիլի 19-ը, երբ արդեն ընտրված կլինի նոր վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, նաեւ գոնե մոտավորապես հայտնի կլինի առաջիկա կառավարության կազմը:
Եվ միայն դրանից հետո նոր կորոշվի՝ ինչ անել օրինախախտների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































