Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը
Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:
Ըստ թուրքական «Bursadabugun.com» կայքի` Քուզուն, նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:
Ըստ Քուզուի` նման նման երևույթները կապված չեն համակարգի հետ, քանի որ այժմ էլ օրենքը թույլ է տալիս, որ Թուրքիայի վարչապետը իր կնոջը փոխվարչապետ նշանակի, սակայն Թուրքիայում դա չի արվում:
«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն օրենքը դա չի արգելում: Այնպես որ այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:
Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նշանակումը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի` նախագահական համակարգին անցում կատարելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը, մատնանշելով Ադրբեջանի առաջին տիկնոջ` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, հայտարարել էր, որ նախագահական համակարգի անցնելու դեպքում Թուրքիային նմանատիպ ապագա է սպասվում:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...