Ինչպես են իրանցիները խաշիլ պատրաստում (Տեսանյութ)
Խաշիլ սիրում են ոչ միայն հայրեը, այլ նաեւ իրանցիները, հատկապես Իրանի հյուսիսում: Խաշիլը ցորենով պատրաստված ապուր է: Այն պատրաստում են տարվա ցուրտ ամիսներին: Բանն այն է, որ խաշիլը բարձրացնում է իմունիտետը եւ ամրացնում առողջությունը: Իրանցիները պարտադիր խաշիլ են պատրաստում տարվա ամենաերկար գիշերն ունեցող օրը՝ դեկտեմբերի 21-ին: Այդ տոնն Իրանում կոչվում է Շաբ է Յալդա:
Նրանք, ովքեր կցանկանան խաշիլ պատրաստել իրանական եղանակով ներկայացնում ենք բաղադրատոմսը.
- 1 բաժակ ցորեն կամ բլղուր
- 3 ճաշի գդալ ալյուր
- 1 բաժակ կաթ
- 2 ճաշի գդալ մեղր
- 4 ճաշի գդալ կարագ
Պատրաստման եղանակը
1. Թրջում ենք ցորենը, թողնում ենք մի գիշեր կամ ութ ժամ:
2. Այն լցնում ենք թավայի մեջ, ավելացնում երկու բաժակ ջուր: Ծածկում ենք, թողնելով փոքրիկ ճեղք: Պատրաստում ենք թույլ կրակի վրա՝ մոտ երկու ժամ:
3. Փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք երեք ճաշի գդալ ալյուր, տաքացնում ենք 3-5 րոպե, անդադար խառնում ենք: Ավելացնում ենք մեկ բաժակ ջուր եւ սկսում ակտիվ խառնել, որից հետո այն ավելացնում ենք բլղուրի կամ ցորենի վրա: Թողնում ենք, որ այն սառի:
4. Խառնում ենք կաթը մեղրի հետ, հալացնում ենք կարագը եւ այն եւս ավելացնում մեծ կաթսայի մեջ:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով