Շարունակվում է շախմատի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչը
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվող Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլում երեկ կայացել է 7-րդ խաղափուլը։
Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արմենակ Նազարյանը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում 7 հնարավորից 6 միավորով միանձնյա առաջատարն է Ալբերտ Գևորգյանը։
Մինչև 14 տարեկան պատանիների տարիքային խմբում Րաֆֆի Ղազարյանը, Արման Գրիգորյանը, Արամ Վարդանյանը, Արգիշտի Պետրոսյանցը և Գագիկ Մանուչարյանը ը 5․5 միավորով կիսում են 1-5-րդ տեղերը։
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում 5․5 միավորով առաջատարն է Քրիստինե Սմբատյանը։
Այսօր` մարտի 30-ին, կկայանա մրցաշարի 8-րդ խաղափուլը։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից