Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Արմեն Շեկոյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը՝ Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ:

















































