Մեսին գլուխ է պահում եւ խուսափում խաղալ Արգենտինայի հավաքականում
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձյալ վնասվածք է ստացել եւ չի մասնակցի իսպանացիների հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 27-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նախօրեին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հայտարարել էր, որ Մեսին վնասվածքից հետո մարզվում է առանց սահմանափակումների եւ կկարողանա խաղալ Իսպանիայի հավաքականի դեմ։ Սակայն մարզման ժամանակ «Բարսելոնայի» հարձակվողի ծնկի վնասվածքը կրկնվել է։ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել եւ հանգստանալու հնարավորություն կտա թիմի ավագին։
Հիշեցնենք, որ Մեսին ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղը (2:0), որը կայացել էր մարտի 23-ին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...