Գյումրիում տղամարդ է դանակահարվել
Մարտի 27-ի գիշերը Գյումրիում 39-ամյա տղամարդ է դանակահարվել: «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն այսօր՝ մարտի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը, ժամը 02:30-ի սահմանում, շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Վերջինի մոտ ախտորոշվել է գանգի ճակատային աջ եւ ձախ շրջանների կտրած վերքեր, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր, կապտուկներ, կրծքավանդակի սալջարդեր: Տղամարդը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ դուրս է գրվել:

















































