Ծեծկռտուք Դոն Պիպոյի մարդկանց և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբ
Երեկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարտի 24-ին «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր Վարչական շրջանինախկին ղեկավար, «Կյաժ Էդո» մականվամբ հայտնի Էդուարդ Մուշեղյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին թաղապետին մարմնական վնասվածքներ են հասցրել «օրենքով գող» Ջնդեի փեսան և քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մարդիկ:
Ոստիկանությունից Meganews.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին տեղեկություն չունեն դեպքի առընչությամբ, ավելի ուշ կներկայացնեն պաշտոնական պատասխանը :

















































