Կարեւոր քննարկում Ազգային ժողովում
«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպությունը «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում մարտի 26-ին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպել էր հանդիպում ՔՀԿ-ների մասնակցությամբ:
Նպատակը՝ ՔՀԿ-խորհրդարան առավել դինամիկ և քաղհասարակությանը շահավետ հարաբերությունների հաստատման հնարավորության ստեղծումն է:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը զրույցի ընթացքում կարևորեց որոշումների կայացման գործընթացում ՔՀԿ-ների մասնակցությունը, ներկայացրեց օրենսդրական գործընթացի ընթացքում հանձնաժողովի հետ համագործակցության տարբերակները և որոշումների կայացման վրա ազդեցության մեխանիզմները:
Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, քաղհասարակություն-խորհրդարան եւ քաղհասարակություն-մշտական հանձնաժողով փոխշահավետ կապերի հաստատման եւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հանձնաժողովի իրավասության շրջանակներում ներառված հարցերի քննարկմանը ընդգրկել հանդիպման մասնակից այն հասարակական կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում:

















































