Չավուշօղլուն կրկին հանդես է եկել Հայաստանի դեմ մեղադրանքներով
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մասնակցել է «Թյուրքախոս երկրների խորհրդի» և Ահմեթ Յեսևի համալսարանի կողմից Անկարայում կազմակերպված Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին:
«Haberler.com»–ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ելույթի ժամանակ կրկին հանդես է եկել Հայաստանի դեմ մեղադրանքներով` պաշտպանելով Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական անհիմն թեզերը: Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անում են եղբայրական պետության հետ բոլոր հնարավոր միջոցներով Խոջալուում կատարվածի մասին աշխարհին իրազեկելու համար: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային` կրկնելով Թուրքիայի, իբր, կառուցողական դիրքորոշման մասին իրենց պաշտոնական թեզերը:
«Հայաստանը միշտ մերժում է մեր առաջարկները: Ասացինք` համատեղ հանձնաժողով ստեղծենք, արխիվները բացենք, գիտնականները թող գան մասնակցեն, այլ երկրներից էլ թող գան մասնակցեն, բայց Հայաստանը չի ցանկանում առերեսվել իրականության հետ»,- նշել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:
Վերջինս հիշատակել է նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի վերաբերյալ Ֆրանսիայի գերագույն դատարանի որոշումը, նախորդ տարի Եվրադատարանում «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռն ու դրանք ներկայացրել որպես ապտակ հայերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով