Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Բագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)
Հայաստան

ԱԱԾ․ Բացահայտվել է պաշտոնական փաստաթղթեր կեղծող ու իրացնող խումբ

Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով Հայաստանում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար, ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ Հայաստանի և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։