Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Հովունի համայնքում սերմացուի «լվացման» գործ է բացահայտվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ 5 տարի առաջ 10 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը:

Ըստ քրեական գործի՝ Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ էր գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չէր մուտքագրել: Ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել: Հիմա էլ Շիրակի մարզի դատախազությունում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշնանացան ցորենի սերմացուի ձեռք բերման ու բաշխման գործընթացի ժամանակ ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարը 2011–2016 թվականների ընթացքում «2010–2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31–ի N 1001–Ն որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի հանդեպ կուտակել է 118, 8 մլն դրամի պարտք:

Պարտքը մարելու համար ՊՈԱԿ–ը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որ ՀՀ Շիրակի մարզպետարանից մոտ 130 մլն դրամ գումար բռնագանձեն, սակայն ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7–ի՝ «ՀՀ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011–2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015–2016 թվականների հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորված պարտքի հավաքագրման գործընթացը դադարեցվել է: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Հովունի համայնքը 2014–2016 թվականների ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր մոտ 3,3 մլն դրամի պարտք:

Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնքված ու ստորագրված ցուցակների համաձայն պարզվել է, որ համայնքի թվով 37 բնակիչների հատկացվել է ընդհանուր 21 հազար կգ սերմացու, սակայն համայնքի բնակիչները 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թելման Միրիջանյանին վճարել են ընդհանուր 892 հազար դրամ գումար, որը, սակայն համայնքի բյուջե չի մուտքագրվել: Համայնքի 11 բնակիչ սերմացուի դիմաց կուտակած շուրջ 752 հազար դրամի պարտավորությունները փոխհատուցել է բնեղենով՝ համայնքի ղեկավարին ցորեն են հանձնել, սակայն այն նույնպես փաստաթղթային ձևակերպում չի ստացել, իսկ դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել: Համայնքի 4 բնակիչ ընդհանրապես սերմացու չի ստացել, բայց նրանց անվամբ դուրս է գրվել 272 հազար դրամ արժողությամբ 1700 կգ սերմացու, որի արդյունքում նույնպես պարտքեր են կուտակվել:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: