Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արեւմտյան եւ հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

















































