Բաքվի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի. (լուսանկարներ)
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս գիշեր Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 25 մարդու մահվան մասին:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 4 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ հիվանդի մահվան և 30-ի տարհանման մասին: Նշվել էր նաև, որ որոշ հիվանդներ չեն կարողացել լքել կենտրոնի շենքը հրդեհի տարածումից հետո:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

















































