Չեմպիոնների լիգայում երբեք այսպես չէր եղել
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում կայացավ եւս երկու հանդիպում:
Խաղերից մեկը կայացավ Մանչեսթերում, իսկ մյուսը՝ Լեւերկուզենում: Մանչեսթերում խփվեց ութ, իսկ Լեւերկուզենում՝ վեց գոլ:
Երբեք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսքան արդյունավետ օր չէր եղել: Երկու խաղում խփվեց 14 գոլ: Ընդ որում, մինչեւ վերջին վայրկյանները ընթանում էր լարված պայքար եւ Մանչեսթերում եւ Լեւերկուզենում:
«Մանչեսթեր Սիթին» մեկ հաղթում էր, մեկ պարտվում «Մոնակոյին»: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ջրագնդակային հաշվով՝ 5:3:
Դաշտի տերերից երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Ագուերոն, իսկ մեկական անգամ աչքի ընկան Սթերլինգը, Սթոնսը եւ Սանեն: Հյուրերից երկու գոլի հեղինակ դարձավ Ֆալկաոն, իսկ մեկ գոլ էլ խփեց 18-ամյա Մբապե Լոտինը:
Լեւերկուզենում «Բայերը» 4:2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»: Դաշտի տերերից գոլի հեղինակ դարձավ Բելարաբին, իսկ Սավիչը դարձավ ինքնագոլի հեղինակ: «Ատլետիկոյից» գոլերը խփեցին Սաուլը, Գրիզմանը, Գամեյրոն եւ Տորեսը:
Top-News.am


















































«Բավարիան» եւ «Ռեալը» մեկը մյուսից դաժան գտնվեցին (Տեսանյութ)
ՊՍԺ-ն հիմա պարտավոր է ամուսնանալ «Բարսելոնայի» հետ (Տեսանյութեր)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում