Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում․ Հենրիխի գնահատականն ամենաբարձրն է «Արսենալի» կազմում
Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում։
Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 42 փոխանցումներից թիմակիցներին հասել է 71.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում, մեկ անգամ շրջանցել մրցակցին, 4 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը։ Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է «Արսենալի» կազմում ամենաբարձր գնահատականը (6.92):
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» պարտվել էր 0։3 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 51-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չէր կարողացել անվրեպ իրացնել այն։
Պրեմյեր լիգայի տնային խաղում «Արսենալն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց առաջին խաղակեսում։
Օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...