Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպը
Հայաստան

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

1. Դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում՝ Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանն ու Թուրքիան նախաստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները։ Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ թուրքական կողմից՝ Ահմեդ Դավուօղլուն։ Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Հայաստանի իշխանությունները հաջորդ տարվա փետրվարին արձանագրություններն ուղարկեցին Ազգային ժողով վավերացման գործընթացի համար, սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում, այդ թվում, արձանագրությունների վավերացումը կապում էր ղարաբաղյան խնդրի հետ։

Չնայած որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն այն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն` դե յուրե ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ։

2010թ. ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոչով, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիա։

2015թ. Սերժ Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները Ազգային ժողովից։

Իսկ ամիսներ առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների: