Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կեղծ անձնագրերով օտարերկրյա քաղաքացիները հատել են ՀՀ պետական սահմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու եւ անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին եւ Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք եւ ապօրինի վարձատրություն են տվել:

Այսպես, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու եւ անձնագրավորելու համար նրանից պահանջել եւ ստացել է կաշառք: Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետեւ ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ եւ կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում Զվարթնոց, Բագրատաշեն, Բավրա եւ Գյումրի հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաեւ Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ եւ անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել: Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետեւ վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում եւ ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում Զվարթնոց հսկիչ-անցագրային կետով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով:

Ս. Ստամբոլցյանի եւ Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: