Նեյմարից հետո ՊՍԺ-ն կարող է կորցնել նաեւ Մբապեին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3։0): Այդ մասին հայտնել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։
«Մբապեն հարված ստացավ սրունք-թաթային հոդին, ինչից հետո փոխարինում խնդրեց ընդմիջմանը։ Հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չէ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3։0) ոտնաթաթի վնասվածք էր ստացել նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն այս շաբաթ կվիրահատվի հայրենիքում եւ կարող է բաց թողնել մոտ 2 ամիս։ Մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...