FA-ն համաձայնել է ձմեռային ընդմիջում սահմանել Պրեմյեր լիգայում
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Պրեմյեր լիգայի հետ համաձայնել է 2019/20 մրցաշրջանից ձմեռային դադար անցկացնել առաջնությունում։
The Times-ի համաձայն՝ դադարը կլինի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 5-րդ շրջանի խաղերի ժամկետները փոխելու եւ վերախաղարկումները չեղյալ հայտարարելու միջոցով։ FA-ն պատրաստ է նման քայլի գնալ անգլիական ակումբների՝ եվրագավաթներում ավելի հաջող ելույթներ ունենալու համար։ Դրա պատճառով ասոցիացիան որոշ արտասահմանյան կազմակերպությունները փոխհատուցում կվճարի խաղերի տեղափոխությունների համար։
Սպասվում է, որ Պրեմյեր լիգայում մոտ 13-օրյա դադար է լինելու փետրվարի սկզբնամասում, իսկ ամանորյա խաղերի (Boxing day) օրացույցը չի փոխվի:
Չեմպիոնշիփում (Անգլիայի առաջին դիվիզիոն) այդ փոփոխությունները հնարավոր չեն, քանի որ առաջնությանը մասնակցում են 24 թիմեր եւ անցկացվում է 46 տուր։
Ավելի վաղ անգլիական ակումբների մարզիչները բողոքել էին, որ հանդիպումների ծանրաբեռնված օրացույցը հանգեցնում խաղացողների վնասվածքների:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...