Սամիր Նասրին 6 ամսով որակազրկվել է դոպինգի համար
ՈւԵՖԱ-ն հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար 6 ամսով որակազրկել է Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրիին։ Այդ մասին հայտնել է 30-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը, գրում է The Telegraph-ը։
Վերջին շրջանում Նասրին կասկածվում էր արգելված խթանիչներ օգտագործելու մեջ։
Նախորդ տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ իսպանական պարբերականներից մեկը ստուգումներ էր կատարել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի կիսապաշտպանը բուժվում է Լոս Անջելեսի DripDoctors հիվանդանոցում: Այդ հիվանդանոցը մասնագիտացված է վիտամինային թերապիայի վրա, եւ այդպիսի բուժումը կարող է թաքցնել դոպինգի ընդունումը:
Հիշեցնենք, որ Սամիր Նասրին այս մրցաշրջանից առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել էր թուրքական «Անթալիասպոր», որի հետ պայմանագիրը խզել է եւ ստացել ազատ գործակալի կարգավիճակ։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր իսպանական «Սեւիլիայում»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...