Տեսողական խաբկանք. մոդելի սելֆին շփոթեցրել է համացանցի օգտատերերին
Ռոուզ անունով մոդելը երկու լուսանկար է հրապարակել Twitter-ում՝ շփոթության մեջ գցելով համացանցի օգտատերերին:
Ինչպես ներկայացնում է The Sun-ը, լուսանկարները, որոնցում երիտասարդ աղջիկը պատկերված է մարզական տաբատով, տեսողական խաբկանք են ստեղծում:
Տաբատը, որի կողքերից մեջտեղի մասով հաստ սպիտակ գիծ է անցնում, առաջին հայացքից դիտողին ստիպում է մտածել, որ լուսանկարում երևում են մոդելի երկու ոտքերը: Սակայն ավելի ուշադիր դիտելիս կարելի է նկատել, որ առաջին պլանում միայն մեկ ոտքն է երևում:
«Ես պարզապես համադրել եմ հորիզոնական և ուղղահայաց գծերը», - մեկնաբանել է Ռոոզը:
Օգտատերերն այս տեսողական խաբկանքը համեմատել են 2015-ին համացանցում մեծ տարածում գտած մեկ այլ երևույթի հետ, երբ միևնույն զգեստը օգտատերերի մի մասին կապույտ էր երևում, մյուս մասին՝ սպիտակ-բեժ երանգով:

















































