Ո՞ր ապրանքներն են 2017թ.-ին թանկացել Հայաստանում. ուշագրավ թվեր ԱՎԾ-ից
Հայաստանում 2017թ.-ին պարենային 12 ապրանքախմբից 9-ում գրանցվել է 0,2-20.5% գնաճ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016թ.-ի համեմատ, ամենաշատը թանկացել է ձուկն ու ծովամթերքը՝ 20.5%-ով: Բանջարեղենի գինը բարձրացել է 14.8%-ով, մրգինը՝ 10.6%-ով, շաքարավազինը՝ 9.2%-ով: Միսը թանկացել է 4.1%-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 0.4%-ով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 2.7%-ով: Նախորդ տարի աննշան էժանացել է միայն հացաբուլկեղենն ու ձավարեղենը:

















































