Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ո՞ւմ հետ են ամուսնանալու մեր որդիները. The Guardian-ը՝ Հայաստանում սելեկտիվ աբորտների մասին

Որոշ կանանց մենք երբեք չենք տեսնի, որովհետեւ նրանք երբեք չեն ծնվի. նրանց պարզապես թույլ չեն տա ծնվել, նշում է The Guardian-ի սյունակագիր Սյուզաննա Մուրը: Հայաստան այցելելով՝ նա ծանոթացել է սելեկտիվ աբորտների խնդրին, որն այստեղ նույնքան սուր է դրված, որքան Չինաստանում եւ Հնդկաստանում:

Գավառում, որը այսօրվա դրությամբ Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում սելեկտիվ աբորտների թվով (այստեղ 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվում), Սյուզաննա Մուրը ծանոթացել է 30-ամյա կնոջ հետ, որն արդեն մոտ 10 աբորտ է կատարել՝ հույս ունենալով, վերջապես, տղա ունենալ: Այս կինը 2 դուստր ունի, որոնք բանն էլ հենց այն է, որ ասում են. «Գնանք եկեղեցի, մոմ վառենք, որ փոքրիկ եղբայրիկ ունենանք»: Ամբողջ ընտանիքը որդու մասին է երազում, այդ պատճառով ամեն անգամ տեղեկանալով, որ արգանդում պտուղն իգական սեռ ունի, կինը աբորտ է կատարել: Աբորտների պաշտոնական պատճառ են անվանել «անոթային խնդիրը», որը նա իբր ունեցել է:

2016 թվականին Հայաստանում օրենսդրորեն արգելել են սելեկտիվ աբորտները, եւ հիմա սյունակագրի զրուցակիցը չգիտի, թե ինչ պետք է անի, եթե նորից աղջիկ պտղով հղիանա: Բայց, նախկինի պես, շատ է ուզում տղա ունենալ, քանի որ համոզված է, որ դուստրերը մի քանի տարուց կամուսնանան, իսկ ինքը ամբողջությամբ մենակ կմնա: Նրա ամուսինը, ինչպես այս շրջանում շատ տղամարդիկ, աշխատում է Ռուսաստանում:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Հայաստանում սելեկտիվ աբորտների գլխավոր պատճառներից մեկը այն համոզմունքն է, որ հատկապես տղաներն են ցեղի շարունակողը, իսկ աղջիկներն ամուսնանալով՝ գնում են ամուսնու ընտանիք: Շատերի կարծիքով՝ ծերության շրջանում ծնողներին որդին կաջակցի, այս պատճառով «տղան ներդրում է, իսկ աղջիկը՝ վնաս»:

«Ես սա նորից ու նորից եմ լսում: Եվ սրան դժվար է հավատալ, քանի որ այսօր Երեւանում ամենուր կարելի է ժամանակակից կանանց հանդիպել՝ բժիշկների, լրագրողների, քաղաքական գործիչների: Բայց հենց մյուս կանայք՝ սկեսուրներն են հաճախ ամենամեծ ճնշումը գործադրում կանանց վրա եւ նրանց պարտադրում տղա ծնել»,- գրում է Սյուզաննա Մուրը:

Նա զրուցել է նաեւ բժիշկ Հրաչյա Խալաֆյանի հետ, որը Սեւանի բժշկական կենտրոնի ղեկավարն է: Նա պատմել է, որ հիվանդանոցի անձնակազմին սովորեցնում է պտղի սեռի պատճառով աբորտներ չանել:

«Ամեն տարի մենք 1400 աղջիկ ենք կորցնում: Իսկ ո՞ւմ հետ են ամուսնանալու մեր տղաները: Մեր ազգին ի՞նչ ապագա է սպասում: Մենք ընդամենը 3 միլիոն ենք: Մենք նման կորուստներ ունենալու իրավունք չունենք: Եթե այսպես շարունակվի, մենք մայրեր չենք ունենա, որոնք կկարողանան աղջիկներ ծնել»,- ասել է Խալաֆյանը:

Ժամանակակից շատ կանայք ունենում են միայն մեկ երեխա, անցյալում, սակայն, ընդունված էր 7-8 երեխա ունենալ: Եթե այդ բոլոր երեխաները աղջիկ լինեին, վերջինին կարող էին անվանել վիրավորական «Բավական» անունով: «Կարծես թե, ոչ մեկը ժամանակ չէր գտել նրա համար նորմալ անուն գտնելու»,- գրում է հեղինակը:

Սյուզաննա Մուրի տեղեկություններով՝ սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը Չնաստանից եւ Ադրբեջանից հետո երրորդ տեղում է: Եվ որքան զույգերը քիչ են երեխա ունենում, այնքան խնդիրն ավելի սուր է դառնում. եթե ընտանիքում միայն մեկ երեխա պետք է ունենան, ապա ծնողները ցանկանում են, որ նա հենց տղա լինի:

Հետաքրքիր է, որ դպրոցներից շատերում պատմում են, որ դպրոցական երեկույթներին տղաները ստիպված են պարել այլ տղաների հետ, քանի որ դասարաններում աղջիկների թիվը քիչ է: Գավառի դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը նույնպես սա հաստատեց. դասարանների մեծ մասում տղաներն ավելի շատ են, քան աղջիկները: Նրա խոսքով՝ այս հարցում դերակատարում ունի նաեւ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը:

«Մեր զինվորներին ամեն օր սպանում են: Բազմանալու համար մեզ աղջիկներ են պետք: Մեր սահմանները պաշտպանելու համար մեզ տղաներ են պետք»,- նշում է տնօրենը՝ հավելելով, որ ժողովրդի մեջ յուրաքանչյուր տղայի ընկալում են որպես պոտենցիալ զինվորի:

Սյուզաննա Մուրը Հայաստանում հանդիպել է մարդկանց հետ, որոնք փորձում են պայքարել սելեկտիվ աբորտների դեմ եւ տեղեկություններ տարածել հասարակության մեջ ու ընտանիքում աղջիկների կարեւոր դերի մասին: Այսպես՝ Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը շրջանների դպրոցներում ցուցադրում է «Նեի ճանապարհորդությունը» ներկայացումը, որտեղ աղջիկները հաղթում են հրեշներին եւ փրկում իրենց ու մյուսներին: Իսկ հոգեբան Ինգա Հարությունյանը Վաղարշապատի ճեմարանի ապագա հոգեւորականներին պատմում է այն մասին, թե Աստվածաշնչից որքան մեջբերումներ են ընդգծում կնոջ դերը, եւ որքան կարեւոր է, որ երիտասարդները, հոգեւորական դառնալով, այս միտքն իրենց հոտին հասցնեն:

2010 թվականի տվյալներով՝ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է մոտ 115-120 տղա: 2011 թվականից միջազգային կազմակերպությունների աջակցությամբ սելեկտիվ աբորտների դեմ պայքար է սկսվել, եւ արդյունքները շատ արագ ակնհայտ են դաձել՝ արդեն 2014 թվականին Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, իսկ 2017-ին՝ 110 (նորման 100 աղջկա դիմաց մոտ 104-106 տղայի ծնունդն է): Սակայն եթե իրավիճակը չփոխվի, 2060 թվականին Հայաստանում կանայք 93 հազարով ավելի քիչ կլինեն, քան տղամարդիկ:

Մարգարիտան, որն զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաներով, Սյուզաննա Մուրին պատմել է իր աշխատանքի եւ այն հավատի մասին, որ յուրաքանչյուրն ապրելու իրավունք ունի: Մարգարիտան կանանց ասում է. «Երբ ցանկանում եք, որ ձեր ամուսինը ձեզ համար թանկարժեք պայուսակ գնի, չէ՞ որ նրան համոզում եք դա անել: Դուք չէ՞ որ կարող եք նույնը անել նաեւ երեխայի հետ կապված: Խոսեք նրա հետ, ասեք, որ աղջիկ եք ցանկանում: Համոզեք նրան: Նրան ասեք, որ ցանկանում եք, որպեսզի այդ աղջիկն ապրի»:

 

NEWS.am Medicine