Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Քաղաքապետարանը միլիոնների նվիրատվություններ է անում գաղտնի կազմակերպություններին

 Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի բյուջեն՝ տպավորություն է ստեղծվում, որ այս կառույցը հաշվետվողականության հետ խնդիր ունի կամ՝ թաքցնելու բան: Չէ, այնպես չէ, որ քաղաքապետարանը ծախսերը թաքցնում է, թվերը ներկայացնում է, բայց թե այդ խոշոր գումարները ո՞ր ընկերություններին են բաժին հասել, այ այստեղ պոչը գտնել հնարավոր չէ, գոնե քաղաքապետարանի կայքէջում տեղադրված բյուջեի հաշվետվությունից: Թվերը կան, մեծ-մեծ փողեր են փոխանցել տարբեր աշխատանքների համար, բայց ո՞ւմ կամ ո՞ր ընկերությանը՝ այստեղ պոչը թաքցրել են, ընկերության անուններ շատ դեպքերում գրված չեն:

Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեն կազմել է 81 միլիարդ 994 միլիոն 931 հազար 100 դրամ: Այս գումարից, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից, ծախսվել է 65 միլիարդ 84 միլիոն 878 հազար դրամը: Քաղաքապետարանի պատվիրակած բազմաթիվ աշխատանքներից ընդամենը մի քանիսը ներկայացնելով՝ արդեն պարզ է դառնում, որ գումարների ծախսերի հասցեականությունը անհայտ է:

Օրինակ՝ 2017-ին քաղաքապետարանը շրջակա միջավայրի պաշտպանության համար ծախսել է 7 միլիարդ 567 միլիոն դրամ, որից 2 միլիարդ 131 միլիոն 961 հազար դրամը, ինչպես բյուջեում է գրված, շրջակա միջավայրի պաշտպանություն այլ դասերին չպատկանող ծախսեր դասակարգիչով է նշված: Եվ այս 2,1 միլիարդից առյուծի բաժինը՝ 1,6 միլիարդը, տրամադրվել է, այսպես ասած, գաղտնի ընկերություններին՝ կանաչ տարածքների պահպանման եւ հիմնման համար: Այսինքն՝ այս 1,6 միլիարդ դրամը քաղաքապետարանից որ ընկերություններն են ստացել ու ինչ աշխատանքներ են կատարել՝ որեւէ մանրամասն նկարագրություն չկա, միայն գրված են ծախսված գումարն ու «կապալառու»՝ առանց այս կապալառուի անունը նշելու: 1,6 միլիարդ դրամից 1,5 միլիարդը ծախսվել է, ինչպես բյուջեում է գրված, կոմունալ ծառայությունների համար, 20 միլիոն դրամը՝ հատուկ նպատակային այլ նյութերի համար, 40 միլիոն դրամը հատկացվել է, ըստ քաղաքապետարանի, «ընթացիկ դրամաշնորհներ պետական առեւտրային կազմակերպություններին», 21,5 միլիոնն էլ՝ «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»: Ընդհանրապես քաղաքապետարանի բյուջեում այսպիսի շահույթ չհետապնդող ընկերություններին պարբերաբար տարբեր աշխատանքների համար խոշոր գումարներ են փոխանցվել, նվիրատվություններ՝ նույնպես:

Քաղաքապետարանը նախորդ տարի սիզամարգերի ստեղծման ու ծաղկապատման համար 313,3 միլիոն դրամ է հատկացրել, ծախսել են 308 միլիոնը: Եվ ինչպե՞ս են ծախսել. շատ հեշտ, 205 միլիոն 370 հազարը ուղղակի վերցրել ու նվիրել են կրկին «գաղտնի» մի ընկերության, այս ծախսը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»: Այս սիզամարգերը հիմնելու համար 80 միլիոն դրամ են ծախսել, որպեսզի նյութեր ու պարագաներ ձեռք բերեն: Թե որ ընկերություններից՝ կրկին նշված չէ կապալառուի անունը, բայց կապալառու բառը նշված է եւ նշվում է՝ ինչպես մյուս գաղտնի դեպքերում:

Նույն տիպի ձեւակերպումով էլ քաղաքապետարանը «արդարացրել է» 28 միլիոն դրամի ծախսը՝ հատուկ նպատակային այլ նյութերի համար: «Աղբամուղների սպասարկման եւ շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ». այս ամենի համար քաղաքապետարանն անցյալ տարի ծախսել է 352 միլիոն 136 հազար դրամ, բայց թե ո՞ր ընկերությունն է այս աշխատանքները կատարել՝ հայտնի չէ, մնում է ենթադրել՝ գուցե «Սանիտեքն է»:

Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար 20 միլիոն դրամ ստացած ընկերությունն էլ անհայտ է: Հասարակական զուգարանների պահպանման եւ վերանորոգման համար ընդամենը 2,4 միլիոն դրամ ստացած ընկերությունը նույնպես անհայտ է: Անգամ նշված չէ, թե 115 միլիոն դրամը թափառող կենդանիների վնասազերծման համար որ ընկերությունն է ստացել, մնում է գուշակել՝ «Յունիգրաֆ-իքսը» կլինի, դե գոնե մամուլի բազմաթիվ հրապարակումներից այս գործի մենաշնորհը հայտնի է, որ տվյալ ընկերությանն է, որը քաղաքապետարանի գործընկերն է: Հանգստի, մշակույթի եւ կրոնի համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 3,7 միլիարդ դրամ, ծախսվել է 3,5 միլիարդը, որից 31,3 միլիոնը՝ կրոնական եւ հասարակական այլ ծառայությունների համար: Այս 31,3 միլիոն դրամ ծախսն էլ կասկածելի է. բյուջեում այս ծախսի դիմաց գրված է՝ «անդամակցության վճարներ՝ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»:

Երեւանի քաղաքապետարանն իր «PR»-ի համար էլ քիչ գումար չի ծախսում, օրինակ՝ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելու համար հեռուստահաղորդումների վրա անցյալ տարի ծախսվել է 47,7 միլիոն դրամ:

Իսկ ահա մշակութային ծառայությունների համար քաղաքապետարանը ծախսել է 3 միլիարդ դրամ, որից 736 միլիոնը՝ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Ինչ միջոցառումներ, ովքեր են գումարը ստացել՝ հայտնի չէ: Այս 736 միլիոնից 698 միլիոնը ծախսվել է, ինչպես բյուջեում է գրված, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար, 14 միլիոնը՝ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին, 19,4 միլիոնը դրամաշնորհ է տրվել, ո՞ւմ՝ հայտնի չէ, 4,4 միլիոնի էլ գույք ու սարքավորումներ են վարձակալել: Մշակութային ծառայությունների ծախսերի տակ ներառված է նաեւ կենդանաբանական այգին, որի հիմնանորոգման համար հատկացվել է 815,5 միլիոն դամ, ծախսվել է 733 միլիոնը, իսկ 252 միլիոնն էլ, ինչպես բյուջեում է գրված, կենդանաբանական այգու ցուցադրությունների համար է ծախսվել:

Թե ո՞վ է թաքնված այդ շահույթ չհետապնդող ընկերության անվան տակ, որը մշտապես խոշոր գումարներ է ստանում քաղաքապետարանից, քաղաքացիներին կրկին մնում է ենթադրել: Օրինակ՝ այս կառույցի 2016 թվականի բյուջեում «նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպությունը» որպես կապալառու մի քանի ծախսերի դիմաց ներկայացված է «Երեւան» հիմնադրամը: Այս հիմնադրամը շրջակա միջավայրի պաշտպանություն ծախսերի անվան տակ 2016-ին 214,9 միլիոն դրամ է ստացել՝ որպես նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություն: Տնտեսագետ եւ պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի այս գաղտնի ծախսերի վերաբերյալ ասաց. «Տվյալների, մատակարարների մասին տեղեկատվության բացահայտումն ու դրա ներկայացնելը հանդիսանում է ինտերակտիվ բյուջեների կարեւոր եւ գլխավոր իմաստը: Եթե մենք տեսնում ենք ուղղակի ծախսեր, որոնց մասնակիցների մասին տեղեկություն չկա, նրանք բացահայտ ներկայացված չեն, ուրեմն սա նշանակում է անիմաստ ներդրում եւ հաշվետվողականության բացակայություն: Առանց հաշվետվողականության չկա կոռուպցիայի դեմ պայքար»:

aravot.am