Սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից. Arab News-ի անդրադարձը
Սաուդյան Արաբիայի խոշորագույն անգլալեզու կայքերից մեկը՝ Arab News-ը, ուշագրավ անդրադարձ է արել հայկական խոհանոցին՝ պատմելով, թե ինչպես են ավանդական հայկական կերակրատեսակներն ավելի լայն տարածում գտնում սաուդացիների շրջանում:
Հեղինակ Շաիստա Խանն անդրադարձը սկսել է Հայաստանի և Թուրքիայի միջև տարբեր կերակրատեսակների իրական «տերը» լինելու հարցի շուրջ խոհանոցային վեճով՝ նկատելով, որ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձավարով ու մսով պատրաստվող շիլան՝ հարիսան, ճանաչեց թուրքական, դա շատ զայրացրեց հայերին: Մինչդեռ երբ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը հայկական ճանաչեց, բողոքի ալիք բարձրացավ ոչ միայն Թուրքիայում, այլև Ադրբեջանում, Իրանում, Ղրղզստանում ու Ղազախստանում:
«Եվ մինչ հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են վիճել խոհանոցային հարցի շուրջ, մի բան ակնհայտ է. սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից»,- գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Սաուդյան Արաբիայում առաջին հայկական խոհանոցը՝ «Լուսին»-ը, բացվել է 2009թ.՝ մայրաքաղաք Էր Ռիադում:
Ռեստորանի մյուս մասնաճյուղերն ավելի ուշ բացվել են Ջեդդա ու Էլ Խուբար քաղաքներում, ինչը վկայում է սաուդացիների շրջանում հայկական խոհանոցի լայն տարածման ու պահանջարկի մասին:
«Հայկական խոհանոցին բնորոշ է սեզոնային ու թարմ մթերքների օգտագործումը»,- գրում է հեղինակը:
Համտեսած կերակրատեսակների շարքում Խանն առանձնացնում է ղափաման, մածունով մատուցվող թփով տոլման, տապակած սմբուկով գլանակներն ու մի շարք այլ աղցաններ:
«Ինչ վերաբերում է սուջուխին, ապա այն մսեղենի այնպիսի տեսակ է, որը նախկինում ձեր համտեսած որևէ բանի նման չէ»,-նկատում է հեղինակը:
Անդրադարձի վերջում Խանը նշում է, որ հայկական խոհանոցը ժողովրդի մշակույթին ու հյուրընկալությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է