Մենք էինք կազմակերպել, որ այդ կոյուղաջուրը տան քաղաքապետին. Նուբարաշենի բնակիչներ (տեսանյութ)
Մենք բնակիչներով կազմակերպել ենք, ասել ենք՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին, որ տեսնի՝ մարդիկ ինչ են շնչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Նուբարաշենի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղի ունեցած միջադեպին։
«Մեր շատ սիրելի Գոռ Վարդանյանը 5 րոպե այդ կեղտաջրերի հոտը շնչելուց հետո ասում է՝ սիրտներս խառնեց։ Բա մեր սիրտը չի՞ խառնում, 3-4 տարի է՝ շնչում ենք էս հոտը», - նշեց բնակիչը։
Նույն բնակիչները նախօրեին փակել էին Նուբարաշեն ՔԿՀ տանող ճանապարհը՝ բողոքելով ՔԿՀ-ի կոյուղատարից տարածված գարշահոտությունից։ Նրանք խոստանում էին հարցին լուծում չտալու դեպքում նորից փակել ճանապարհը՝ այս անգամ արդեն բեռնատարով հող լցնելով։
Բնակիչները նշեցին, որ քանի տարի է՝ տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են, բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խաբել են։
«Այլ տարբերակ չէր մնում, այս կեղտաջրերը քաղաքապետարան տանելով՝ պետք է բարձրաձայնեինք խնդիրը», - ասաց բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում:
Նրանք պարզաբանում էին, որ ամեն օր նման գարշահոտություն են շնչում Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:
Ակցիայից հետո «Երկիր Ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...