Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում Գազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոս Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է Բագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել

Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է
Հայաստան

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնյաները. մեկը քրեական անցյալ ունի (տեսանյութ)

Նկարի վերեւի շարքում ձախից աջ՝ Հովհաննես Ավանեսյան, Գոռ Վարդանյան, Դավիթ Օհանյան, ներքեւի շարքում՝ Էդմոնդ Կիրակոսյան(ապտակողը), Սերգեյ Մկրտչյան, Վասպուրակ Մարտիրոսյան

«Հայկական ժամանակ»-ը նույնականացրել է Երեւանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնատար անձանց: Միջադեպում ակտիվ մասնակցություն են ունեցել՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը եւ Արտակ Գասպարյանը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի նկատմամբ վերը նշված 7 անձն այս կամ այն կերպ բռնություն են գործադրել:

Ավագանու այսօրվա նիստում Երկիր ծիրանի խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրն ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան: Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքում երկու տարա մոտեցավ Երեւանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանը կանխատեսելով հետագա գործողությունների ընթացքը, ավագանու անդամներից Սուրեն Ներսիսյանին ասաց. «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»:

Մարինա Խաչատրյանի առաջխաղացումը կանխեցին ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցվեց դահլիճի հատակին: Արագ մոտեցավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը եւ Սերգեյ Մկրտչյանը: Նրանք հրելով Մարինա Խաչատրյանին մի քանի մետր առաջ տարան, որից հետո Դավիթ Օհանյանը բղավելով էր հրում, իսկ նրան թիկունքից աջակցում էր Հովհաննես Ավանեսյանը: Դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձում էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխեց, իսկ հաջորդ գործողությամբ ապտակեց Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց նրան թիկունքից քաշեց ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձեց գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվեց քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Այդ ընթացքում նկարահանելու մեր աշխատանքին խոչընդոտեց ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրեց Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը: Վարդանյանը գրկեց Խաչատրյանին եւ մի քանի մետր գրկած տարավ:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այս պաշտոնին է նշանակվել, քանի որ ուներ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անվերապահ աջակցությունը: Գոռ Վարդանյանը խորհրդարանական ընտրություններում աջակցում էր ՀՀԿ-ին, նույնիսկ ելույթ ունեցավ Առաքել Մովսիսյանի(Շմայս) հավաքներից մեկի ժամանակ, իսկ ավագանու ընտրություններից հետո դարձավ Տարոն Մարգարյանի խորհրդականը: Ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուղղորդում էր ընտրողներին ընտրատեղամասի տարածքում, որը արձանագրել է «ՀԺ»-ն: Հովհաննես Ավանեսյանը հայտնի է ավագանու նիստերի ժամանակ որպես ռեպլիկ անող անդամ: Երբ Տարոն Մարգարյանի հասցեին ավագանու անդամներից մեկը ինչ-որ բան է ասում, Ավանեսյանի սուրբ գործն է որպես աջակցություն հակադարձել այդ անձանց: Ավագանու անդամ Արտակ Գասպարյանը նախկին օպեր է, նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնում որպես օպեր լիազոր:

Ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում: Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:

 armtimes.com