Թուրքիայում վրացի սպասուհին սպանել է նախկին քաղաքապետի կնոջն ու թալանել տունը
Թուրքիայի Այդընի նախկին քաղաքապետ Օրհան Էսինի տանը որպես սպասուհի աշխատող Վրաստանի քաղաքացի Լ.Կ.–ն սպանել է տանտիրուհուն, թալանել տունն ու հեռացել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ նախկին քաղաքապետի տանը որպես սպասուհի աշխատող Լ.Կ.–ն բութ առարկայով հարվածել է տանտիրուհու գլխին եւ սպանել։ Այնուհետ վերցրել է տանը գտնվող թանկարժեք զարդերն ու կրեդիտ քարտերն ու փորձել հեռանալ Վրաստան։
Այդ ընթացքում տանտիրուհու հարեւանուհիներն են զանգահարում։ Վրացի սպասուհին է նրա հեռախոսին պատասխանում՝ ասելով, թե տանտիրուհուն հարմար չէ խոսելը։ Մի քանի անգամ նման պատասխան ստանալուց հետո հարեւաններն իրենց մոտ գտնվող պահեստային բանալիով դուռը բացում ու ներսում հայտնաբերում են տանտիրուհու դին։
Ահազանգի հիման վրա ոստիկանությունը սկսել է փնտրել սպասուհուն եւ նրան հայտնաբերել դեպի Վրաստան գնացող ավտոբուսի մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները