Որքան միլիոնատերեր կան Վրաստանի խորհրդարանում եւ կառավարությունում
Իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության 115 անդամներից 37-ը միլիոնատերեր են։ Այս մասին են խոսում «Մոնիթորինգի կենտրոն-միջնորդ» հասարակական կազմակերպության հետազոտության տվյալները։
Հետազոտությունն իրականացվել է Վրաստանի խորհրդարանի եւ կառավարության անդամների գույքային դեկլարացիաների հիման վրա։
Միլիոնատեր պատգամավորների առաջին հնգյակի ցուցակն այս տեսքն ունի՝ առաջին տեղում է Շոթա Շալելաշվիլին՝ 34 մլն 907 հազար լարի ունեցվածքով (մոտ 13 մկն դոլար)։ Երկրորդ տեղում Յոսիֆ Մակրախիձեն է 12 մլն 733 հազար լարիով (մոտ 4,8 մլն դոլար), երրորդ տեղում է Բեկա Օդիշարիան՝ 12 մլն 414 հազար լարիով (մոտ 4,6 մլն դոլար)։ Նրանց է հետեւում Լեւան Կոբիաշվիլին՝9 մլն 829 հազար լարիով (3,7 մլն դոլար), ապա Կոբա Նարչեմաշվիլին՝ 7մլն 672 հազար լարիով՝ (մոտ 2,9 մլն դոլար)։
Ցուցակում են հայտնվել նաեւ ընդդիմության մի քանի պատգամավորներ։
Առաջին տեղում է հայտնվել «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Նատօ Չեխիձեն՝51 մլն լարի (մոտ 19 մլն դոլար)։ Երկրորդ տեղում է նախկին իշխող կուսակցության՝ «Ազգային միասնական ճակատ» պատգամավորԿոբա Նակոպիան՝ 8 մլն լարիով (մոտ 3 մլն դոլար)։
Միլիոնատերեր են նաեւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորներ Սերգո Ռատիանին եւ Ակակի Բոբոխիձեն։
Նախարարներից միլիոնատերեր են էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ 36 մլն 604 հազար 500 լարի (մոտ 13,7 մլն դոլար), սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Տարիել Խեչիկաշվիլին 11 մլն 253 հազար լարի(մոտ 4,2 մլն դոլար), կիրառման եւ քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին՝ 9 մլն 748 հազար լարի (մոտ 3,6 մլն դոլար) եւ այլոք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով