Ռունին ցանկանում է մարզչական կարիերան սկսել «Էվերտոնում»
Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է մարզչական կարիերան սկսել «Էվերտոնում», որի կազմում այժմ հանդես է գալիս:
«Կցանկանայի խաղացողի կարիերաս ավարտելուց հետո մնալ «Էվերտոնում» եւ փորձել ուժերս մարզիչի դերում: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել: Կձգտեմ մի օր էլ դառնալ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ: Սակայն եթե այստեղ այդպիսի հնարավորություն չլինի, կփնտրեմ այլ տարբերակներ: Ես հստակ որոշել եմ, որ ապագայում դառնալու եմ մարզիչ: Հաջորդ մրցաշրջանից մի քանի մարզումներ կանցկացնեմ «Էվերտոնի» մինչեւ 14 տարեկանների թիմում: Ակնհայտ է, որ մի քանի տարի ես դեռ կխաղամ: Երբ գա ժամանակը, կդիմեմ ակումբի ղեկավարությանը»,- Ռունիի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերտոնում», 2004-2017 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», դարձյալ վերադարձել հարազատ ակումբ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...