Ղազախ օլիգարխի թոռան հարսանիքի 180.000 դոլարանոց տորթը զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող հրուշակագործ Ռենատ Ագզամովը ղազախ օլիգարխներից մեկի թոռան հարսանիքի կապակցությամբ բացառիկ տորթ է պատրաստել, որին անդրադարձել է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Հայտնի է, որ 4 մ բարձրությամբ «գլուխգործոցն» արժեցել է 180.000 դոլար: Յուրօրինակ աղանդերը պատրաստվել է ահռելի դղյակի տեսքով՝ կամարաձև պատուհաններ, պատշգամբներ, ձիակառք՝ ներսում հարսն ու փեսան: Ընդհանուր առմամբ, տորթը կշռել է 1.5 տոննա:
Աղբյուրը մանրամասնում է, որ տորթը պատրաստվել է Ղազախստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սերիկժան Սեյտժանովի թոռան հարսանիքի կապակցությամբ:
Համացանցի օգտատերերը տորթի առնչությամբ հակասական կարծիքներ են հայտնել:
Մի մասն իր հիացմունքն է հայտնել տաղանդավոր հրուշակագործի աշխատանքի վերաբերյալ, իսկ մյուսներն էլ քննադատել են պատվիրատուներին ծայրահեղ շքեղության «հետևից ընկնելու» համար:

















































