Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գյուղապետին մկնդեղով սպանելու փորձի մեջ մեղադրվող 88-ամյա ծերունին արդարացվեց

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, ծերության կենսաթոշակառու, 2-րդ խմբի հաշմանդամ, 1930թ. ծնված Սահակ Խաչատրյանը մեղադրվում էր այն բանում, որ նա 2016թ. մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար (այժմ`նախկին ), 1977թ. ծնված Արթուր Ղազարյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է սեւ գույնի փոշու տեսքով մկնդեղանման զանգված, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ընթացքում Ս. Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ ինքը նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել, ընդհակառակը, նա իր տան առաջ ցայտաղբյուր է տեղադրել, ինքն ամեն օր օգտվում է դրանից եւ շնորհակալ է նրան: Նա հայտնել է, որ ինքը երբեւէ մկնդեղ չի ունեցել եւ որեւէ նպատակով այն չի օգտագործել:

Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ նշված քրեական գործով ապացուցված չէ սպանելու վերաբերյալ Ս. Խաչատրյանի մտադրությունն ու դիտավորությունը, Ս. Խաչատրյանը, տուժող Ա. Ղազարյանն ու վկաները ցուցմունք են տվել, որ երբեւէ Ս. Խաչատրյան ու Ա. Ղազարյանը որևէ խնդիր չեն ունեցել, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Դատարանը հաշվի է առել, որ գործով տուժողի եւ վկաների ցուցմունքները բոլոր հարցերում իրար հակասում են:

Գործի տվյալներով` Ս. Խաչատրյանը դեպքի վայրում եղել է առանց դիմակի եւ ձեռնոցների, մկնդեղը ձեռքով մեքենային քսելու դեպքում նրա ձեռքերին պետք է մնային տվյալ նյութի հետքերը, հավանական է, որ նա կթունավորվեր դրանից,սակայն գործով նման փաստ առկա չէ: Ս. Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ իրեն տեղում չբռնեցին, եթե տեսան, որ մեքենայի բռնակի վրա մկնդեղ է լցնում, ոչ ոք չի պատասխանել:

Տուժողի եւ վկաների նախաքննական ցուցմունքներով`իրենք ընդհուպ մոտեցել են մեքենային եւ տեսել, որ Ս. Խաչատրյանը շարունակում է նյութ քսել, որ նա նկատելով իրենց`փախել է իր տուն: Սակայն եթե դա տեսել են, պետք է ինչ-որ բան ձեռնարկեին, եթե ցանկանային բռնել, նա չէր կարող փախչել տուն, քանի որ տուժողն ու վկաները ջահել են, իսկ Ս. Խաչատրյանը ձեռնափայտի օգնությամբ շարժվող ծերունի: 2018թ. հունվարի 31-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սահակ Խաչատրյանին արդարացնել`արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

aravot.am