Սա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր Ատամնատեխնիկական գործ մասնագիտության ոլորտում համատեղ կրթական և մասնագիտական նախաձեռնությունների իրականացման, փորձի փոխանակման և համագործակցության հետագա զարգացման նպատակով: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Լայպցիգի փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորած պատվիրակությունը:
Հուշագրի նպատակն է գերմանական կողմի հետ համագործակցել ատամնատեխնիկայի ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գիտելիքի, մասնագիտական փորձի, մասնագիտական կրթության նորարարական մոտեցումների փոխանակմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ողջունել է նախաձեռնությունը՝ այն որակելով որպես երիտասարդների ապագային միտված կարևոր քայլ. «Սա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը: Հույս ունեմ՝ գիտելիքի փոխանցումը կլինի երկկողմանի, և կայացած երկխոսությունը կապահովի դրական արդյունք մեր ուսանողների ու մանկավարժների համար»:
Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը՝ որպես կրթական հաստատությունների գործունեության նոր ձեռքբերում և հույս հայտնել, որ ստորագրված հուշագրով կմեկնարկի համագործակցությունների նոր փուլ:
Ակնկալվում է, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի համագործակցությունը կնպաստի Հայաստանում ատամնատեխնիկայի կրթության որակի բարելավմանը, սովորողների և դասավանդողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև եվրոպական և հայկական մասնագիտական կրթության հաստատությունների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը։
Մինչ ստորագրման արարողությունը ներկաները քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են քոլեջում, ծանոթացել գործունեությանը, զրուցել ուսանողների հետ:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ