Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը և վերացնեն մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտները։ Այս մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը։
Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների հարձակումների հետևանքով «սպանվել և պատանդ են վերցվել խաղաղ բնակիչներ», իսկ դրան հաջորդած «Իսրայելի իրականացրած ավերիչ հարձակումները Գազայում հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և տեղահանման»։
«Հրադադարի հայտարարումից հետո մեկ տարի անց մարդիկ նախկինի նման զոհվում են և տեղահանվում, իսկ ընտանիքները չորրորդ ձմեռն են պատրաստվում անցկացնել վրաններում և ինքնաշեն ապաստարաններում», - նշել է Ֆլետչերը X-ում տարածված հայտարարության մեջ։
Նա Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել «ամբողջությամբ պահպանել հրադադարը, պաշտպանել խաղաղ բնակիչներին, ներառյալ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին, վերացնել օգնության ցուցաբերման ցանկացած խոչընդոտ, պահպանել միջազգային իրավունքը և ընտրել կայուն խաղաղությունը»։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ