Բելգիան ընդլայնում է տնտեսական ներկայությունը Հայաստանում․ որ ոլորտներն են հայտնվել օրակարգում
Հայաստան–Բելգիա տնտեսական հարաբերությունների օրակարգը վերջին տարիներին աստիճանաբար ընդլայնվում է։
Եթե համագործակցությունը նախկինում հիմնականում դիտարկվում էր առանձին գործարար կապերի և հանդիպումների շրջանակում, ապա այսօր երկու երկրների ներկայացուցիչները խոսում են տարբեր ոլորտներ ներառող ավելի լայն համագործակցության մասին՝ առողջապահությունից ու շինարարությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և ենթակառուցվածքներ։
Բելգիայի ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանում տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքն իր խոսքում նշում է, որ վերջին չորս տարիներին երկու երկրների տնտեսական կապերը շարունակաբար զարգացել են, իսկ Բրյուսելում անցկացված միջոցառումները ևս նպատակ են ունեցել հայկական շուկան և Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել բելգիական գործարար շրջանակներին։
Այս գործընթացում կարևոր է ոչ միայն արդեն իրականացված ներդրումների փաստը, այլև այն, թե ինչ ոլորտներում են տեսնում հետագա համագործակցության ներուժ։ Բելգիական բիզնեսի հետաքրքրության շրջանակում հայտնվում են այնպիսի ոլորտներ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման հետ։ Խոսքը մասնավորապես շինարարության, ՏՏ-ի, լոգիստիկայի և ենթակառուցվածքների մասին է։ Միաժամանակ առանձին ուղղություն է առողջապահությունը, որտեղ համագործակցությունը կարող է ունենալ ոչ միայն ներդրումային, այլև մասնագիտական բաղադրիչ։
Տնտեսական համագործակցության օրակարգում տեղ է գտել նաև սփյուռքահայերի՝ Հայաստանում հաստատվելու և այստեղ երկարաժամկետ գործունեություն ծավալելու հարցը։ Քննարկումների շրջանակում որպես հնարավոր ուղղություն ներկայացվել է այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք արտերկրից Հայաստան տեղափոխվող մարդկանց համար կդյուրացնեն բնակության, ինտեգրման և առողջապահական ծառայություններից օգտվելու գործընթացը։ Այս մոտեցմամբ տնտեսական կապերը դիտարկվում են ոչ միայն ներդրումների ներգրավման, այլև Հայաստանի հետ կապ ունեցող մարդկանց՝ երկրում ապրելու և գործունեություն ծավալելու հնարավորությունների ընդլայնման համատեքստում։
Առողջապահության ոլորտում քննարկվող հնարավորություններից մեկը բժիշկների վերապատրաստումն ու մասնագիտական դասընթացների կազմակերպումն է։ Այս ուղղությունը կարևոր է նրանով, որ տնտեսական համագործակցությունը տվյալ դեպքում չի սահմանափակվում միայն ֆինանսական ներդրումներով։ Այն կարող է ներառել նաև փորձի փոխանակում և մասնագիտական կարողությունների զարգացում, ինչը Հայաստան–Բելգիա տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեկ այլ առանձնահատկություններից է:
Շողեր Ղլիջյան


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ