Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր
Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Այս մասին հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Զեկուցողը նշել է, որ այս նախաձեռնությամբ իրենք ոչ թե ցանկանում են առկա՝ հանրային տարբեր ծառայությունները մատնանշող և կարևորող տոնական օրերի շարքում ավելացնել ևս մեկ ծառայության օր, այլ ձգտում են պահպանելով հանրային ծառայության տարբեր տեսակների ու մասնագիտությունների միջև առկա տարբերությունները՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող ևս մեկ անփոփոխ օր։
Վաչե Քալաշյանը նշել է, որ այս օրը պատահական չեն ընտրել. 2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը սահմանել է Հանրային ծառայողի օր: ՄԱԿ-ն անդամ երկրներին խրախուսել և հորդորել է կարևորել հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման, հանրային շահի սպասարկման և իրականացվող այլ առաքելությունների գործընթացում։
Վաչե Քալաշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Հանրային ծառայողի օրվա սահմանման նպատակներին։
Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է հնչած հարցադրումներին։
Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը