Սեպտեմբերի 29-ին Խորվաթիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրինության տնօրեն Իրենա Ալայբեգի հետ: Այդ մասին տեղեկացնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ ընդունված կարգավորման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:
Դեսպան Հովակիմյանը հանդիպել է նաև Խորվաթիայի Տնտեսական պալատի բիզնեսի միջազգայնացման կենտրոնի տնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալյիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական կապերն աշխուժացնելու և բիզնես համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը