Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Գրոսմայստերները 24-րդ քայլին համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը երկու տուրում վաստակել է 1, Ադամսը՝ 1.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:
ՖԻԴԵ Գրան պրի
Երկրորդ տուր
Արոնյան (Հայաստան, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5
Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5
Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5
Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)
Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)
Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709)
Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)
Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)
Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)
Մրցաշարային դրությունը առաջին տուրից հետո. Ռապորտ, Վաշյե-Լագրավ, Ադամս՝ 1-ական միավոր, Արոնյան, Նակամուրա, Մամեդյարով, Էլյանով, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Տոմաշեւսկի, Յակովենկո, Վալյեխո, Հոու Իֆան, Ռյազանցեւ, Համեր՝ 0.5-ական, Դին Լիժեն, Լի Չաո, Սալեմ՝ 0-ական:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում