Մոուրինյոն Մխիթարյանի Արսենալ տեղափոխվելու մասին. Ես կորցրի ֆանտաստիկ խաղացողի
Հավատում եմ, որ Մխիթարյանն «Արսենալում» ավելի լավ հանդես կգա
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ անգամ եւս անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակությանը:
«Հավատում եմ, որ Մխիթարյանն «Արսենալում» ավելի լավ հանդես կգա, քան «Մանչեսթեր Յունայթեդում»: 1.5 տարում նա հարմարվել է Անգլիայում: Կարծում եմ՝ այս տրանսֆերը լավ է բոլորի համար եւ ուրախ եմ Միկիի համար: Հնարավոր է՝ նա կարող էր ավելի լավ խաղալ «Մանչեսթեր Յունաթեդում», հնարավոր է՝ ես կարող էի ավելի մեծ օգուտ քաղել նրա տաղանդից: Սակայն ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Նա մտավ ակումբի պատմության մեջ: Բոլորը գոհ են, որ մեզ հաջողվեց իրականացնել այսպիսի փոխանակություն սկզբունքային մրցակիցների միջեւ: Կարծում եմ՝ սա ֆանտաստիկ գործարք էր: Ես եւ պարոն Վենգերը կորցրեցինք ֆանտաստիկ խաղացողների: Ալեքսիսը տեղափոխվեց հսկայական ակումբ, իսկ Մխիթարյանը՝ ֆանտաստիկ ակումբ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է fourfourtwo -ն:
Մոուրինյոն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչեւ 2020 թվականը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...