Քաղաքացիության ինստիտուտը տարիներ շարունակ գործիքայնացրել ենք, այն վերարժևորելը կենսական է․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն 1in.am-ի եթերում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, սահմանների համալիր կառավարմանը, կենսաչափական համակարգի ներդրմանը, քաղաքացիության նոր կարգավորումներին և հետընդունման գործընթացին։
Հաղորդման շրջանակում նախարար Սարգսյանը պատասխանել է նաև քաղաքացիներից ստացված տեսահարցերին։
Նախարարը մասնավորապես ընդգծել է․
✅ Հայաստան – ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն իրականացվում է չորս հիմնական հենանիշային ուղղություններով․ առանձնահատուկ առաջընթաց է արձանագրվել երկու ուղղությամբ՝ փաստաթղթերի անվտանգություն, բիոմետրիկ համակարգ, սահմանների համալիր կառավարում։ ԵՄ առաջին գնահատման զեկույցում արձանագրվել է առաջանցիկ տեմպ․ հաջորդ առաքելությունը սպասվում է հոկտեմբերին։
✅ Նոյեմբերի 1-ից նախատեսվում է նոր կենսաչափական համակարգի գործարկումը։
✅ Սահմանների համալիր կառավարում․ հիմնական մարտահրավերը՝ սահմանային վերահսկողություն, մարդկանց ու բեռների հոսքերի կառավարում, թվային ու ֆիզիկական ենթակառուցվածքներ, ռիսկերի գնահատում ու մասնագիտական կարողությունների զարգացում։
✅ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ամբողջական կատարման Հայաստանի քաղաքական թիրախը 2029 թվականն է։
✅ Քաղաքացիության ինստիտուտի վերափոխման համատեքստում շեշտը դրվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապի, օրինական բնակության ու փաստացի ներկայության վրա․ ազգությամբ հայերի համար նախատեսվում է երկամյա ժամանակահատվածում առնվազն 366 օր փաստացի ներկայության նվազագույն պայման։
✅ Քաղաքացիությունից հրաժարում․ վերականգնումը հնարավոր կլինի առնվազն 5 տարի անց, իսկ դադարեցման պետական տուրքը կսահմանվի 1.5 մլն դրամ։
✅ Ազգությամբ հայ լինելու ապացույց․ կգնահատվի փաստաթղթերի և այլ ապացույցների ամբողջությունը, այլ ոչ մեկ փաստաթուղթ, այդ թվում՝ մկրտության վկայականը։
✅ Հետընդունում․ Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և պատրաստ է հետ ընդունել իր քաղաքացիներին։ Վերջին տարիներին ԵՄ-ից ստացված հետընդունման դիմումների շուրջ 90%-ը բավարարվել է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը